Jump to content

Բորիս Գորբատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Գորբատով
Ծնվել էհուլիսի 2 (15), 1908[1] կամ հուլիսի 15, 1908(1908-07-15)[2]
ԾննդավայրՊերվոմայսկ, Լուգանսկի մարզ
Վախճանվել էհունվարի 20, 1954(1954-01-20)[3][4][2] (45 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող, լրագրող, սցենարիստ, դրամատուրգ, ռազմական թղթակից, կինոսցենարիստ և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերպատմվածք, վիպակ, վեպ և ակնարկ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Q4127432?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Օդեսսա պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԱմուսինՏատյանա Օկունևսկայա և Նինա Արխիպովա
 Boris Gorbatov Վիքիպահեստում

Բորիս Լեոնտևիչ Գորբատով (ռուս.՝ Бори́с Лео́нтьевич Горба́тов, հուլիսի 2 (15), 1908[1] կամ հուլիսի 15, 1908(1908-07-15)[2], Պերվոմայսկ, Լուգանսկի մարզ - հունվարի 20, 1954(1954-01-20)[3][4][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է դարձել «Բջիջը» (1928) վիպակով։ 1930-ական թվականներից աշխատել է «Պրավդա»-ի խմբագրությունում որպես ակնարկագիր։ Լույս է ընծայել ակնարկների ժողովածուներ՝ «Լեռնային արշավ» (1932), «Կոմինտերն» (1932), «Վարպետները» (1933)։ «Սովորական Արկտիկա» (1940) պատմվածքների գիրքը պատկերում է խորհրդային մարդկանց խիզախությունը հյուսիսում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զինթղթակից։ Այդ շրջանում է գրել «Նամակներ ընկերոջս» (1941-1942), «Ալեքսեյ Կուլիկովը․․․ մարտիկ» (1942) հրապարակախոսական գրքերը։ «Չնվաճվածները» (1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) վիպակում պատկերել է «խորհրդային մարդկանց հայրենասիրությունը, աննկուն կամքը»։

Հետպատերազմյան շրջանի գործերից են «Ճապոնիայում և Ֆիլիպիններում» (1946—1947) ակնարկը, «Դոնեցկի հանքափորները» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952) սցենարը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բջիջը, Ե․, 1930։ Վերադարձ, Ե․, 1943։
  • Ալեքսեյ Կուլիկովը․․․ մարտիկ, Ե․, 1944։
  • Չնվաճվածները։ Տարասի ընտանիքը, Ե․,1944։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 524—526. — ISBN 5-94848-245-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Горбатов Борис Леонтьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 163
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Գորբատով» հոդվածին։